Հայաստանի Պրեմիեր լիգա. «Արարատ» – «Ուրարտու» հանդիպման արդյունքները

Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Արարատը» այսօր հանդիպեց «Ուրարտուի» հետ։ Հանդիպումն ավարտվեց «Ուրարտուի» հաղթանակով՝ 4։2 հաշվով։
«Արարատի» կազմում աչքի ընկան Ջոնան (43) ու Բահը (94),, «Ուրարտուի» կազմում՝ Մելքոնյանը (5), Գունկոն (52), Պոլարիուսը (66) ու Յակովլևը (85)։
Աղբյուր՝ armsport.am