Ինչպե՞ս թողնել ծխելը երկու շաբաթում. թերապևտը բացահայտում է արդյունավետ մեթոդ

Հաճախ նոր տարվա սկզբին մարդիկ որոշում են նոր կյանք սկսել՝ զբաղվել սպորտով, թողնել ծխելը... Բայց ոչ բոլորին է հաջողվում իրականացնել իրենց ծրագրերը։ Invitro կլինիկայի թերապևտ Տատյանա Նեումոլոտովան բացահայտել է նիկոտինային կախվածությունից ազատվելու արդյունավետ միջոց։
Բժիշկը ասում է, որ ծխելը թողնելուց առաջ պետք է հստակ սահմանել նպատակներն ու ժամկետները։
«Ձեզ համար որոշեք ժամկետներ՝ սկսած ձեր ծխած սիգարետների աստիճանական կրճատումից մինչև վատ սովորությունից լիովին ազատվելը: Բաժանեք այս գործընթացը երեք կամ չորս քայլերի: Դա կարող է տեւել ընդհանուր առմամբ 2 շաբաթից մինչեւ մեկ ամիս»,- թերապեւտի խոսքերն է մեջբերում Чемпионат-ը։
Բացի այդ, ավելի լավ է ձեզ համար այս ընթացքում ձեռքի տակ ունենալ հակասթրեսային միջոց։ Ի վերջո, ամենից հաճախ մարդն անհանգստության ժամանակաշրջանում վերադառնում է ծխախոտի:
«Սրանք կարող են լինել մագնիսական գնդակներ, կամ նման պահերին դուք կարող եք պարզապես պտտել մատանին կամ նույնիսկ կոճակները հագուստի վրա», - առաջարկում է Նեումոլոտովան:
Նա նաև խորհուրդ է տալիս այս ընթացքում ավելի հաճախ գովել և խրախուսել ինքներդ ձեզ:
«Գովեք ինքներդ ձեզ ձեր հաջողությունների համար և մի քննադատեք ձեզ անհաջողության պահերին, քանի որ գլխավորը ձեր նպատակին հասնելն է»,- ասում է մասնագետը։