Դադարեցվել է «Դոմոդեդովո» և «Վնուկովո» օդանավակայանների աշխատանքը. մանրամասներ

Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններն աշխատում են բնականոն հունով՝ անօդաչու թռչող սարքի հարձակման փորձից հետո. այդ մասին հայտնել են օդային տրանսպորտի դաշնային գործակալությունում։
«Այսօր՝ 2023 թվականի օգոստոսի 20-ի վաղ առավոտյան, քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններ», - ասված է հաղորդագրության մեջ։
ՀԻշեցնենք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» և «Վնուկովո» օդանավակայանները ժամանակավորապես ինքնաթիռներ չէին ընդունում և չէին ուղարկում։
Այսպիսով, Flightradar ծառայության տվյալներով, ինքնաթիռները վերահղված են եղել դեպի Շերեմետևո, ինքնաթիռների մի մասը գտնվել է Ռյազանի շրջանի սպասասրահում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կիրակի լույս օգոստոսի 20-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքը փորձել է հարձակվել Ռուսաստանի մայրաքաղաքի վրա։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld