Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ը

Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ը

Այսօր՝ ապրիլի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 03:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան քաղաքի 5-րդ միկրոշրջանի շենքրեց մեկի բակում ավտոմեքենա է այրվում: Գրել է Գագիկ Շամշյանը։

Մինչ հրշեջների ժամանումը՝ «Audi A4» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածումը կանխել են ավտոմեքենայի սեփականատերն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ավտոմեքենայի սեփականատերն ասել է, որ մեքենան միտումնավոր հրկիզել են։ Նա ոստիկաններին հայտնել է ենթադրյալ հրկիզողի ինքնությունը, և հուսով է, որ նրան կհայտանբերեն ու կներկայացնեն Սևանի քննչական բաժին։