Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Միրզոյանն ու Շվեդիայի իր գործընկերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ (տեսանյութ)

Blog Image

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության և արտաքին առևտրի նախարար Բենջամին Դուսան մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության կարևորությունը՝ որպես ներկա պայմաններում կայունության ապահովմանը նպաստող գործոն։ 

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ Հայաստանը որդեգրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման օրակարգ, որն իր հերթին կարող է դրական նախադրյալներ ստեղծել տարածաշրջանային տնտեսական զարգացման, տարածաշրջանային կապուղիների՝ Արևմուտք-Արևելք լոգիստիկ ցանցում արդյունավետ ներգրավման համար։

ՀՀ ԱԳՆ խոսնալ