Ֆրանսիական 2017-ին հետախուզական ծառայությունները կոտրել են Պավել Դուրովի iPhone-ը

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները կոտրել են Պավել Դուրովի iPhone-ը 2017 թվականին։
«Purple Music» հատուկ գործողությունն իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համատեղ՝ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ Telegram-ի համահիմնադրի հանդիպումից մեկ տարի առաջ, գրել է «Wall Street Journal»-ը։
Իրավիճակին ծանոթ աղբյուրն ասել է, որ Դուրովը դարձել է հաքերային հարձակման թիրախ, քանի որ մեսենջերը իբր «ներգրավել է տարբեր խմբերի», այդ թվում՝ իսլամիստ արմատականների և թմրավաճառների: