Կոլորադո նահանգում երկու բեռնատար գնացքներ են բախվել ու դուրս եկել ռելսերից (տեսանյութ)

Կոլորադո նահանգում երկու բեռնատար գնացքներ են բախվել ու դուրս եկել ռելսերից (տեսանյութ)

Միացյալ Նահանգների Կոլորադո նահանգում երկու բեռնատար գնացքներ են բախվել ու դուրս եկել ռելսերից։

Երկու մարդ վիրավորվել է, հայտնել է Associated Press-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։

Հինգշաբթի երեկոյան Կոլորադոյի Բոուլդեր քաղաքում գնացքների բախումից վնասվել է կամուրջը, թափվել է վառելիքը, վիրավորվել են երկու ուղեկցորդ:

Տուժածները թեթև վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց և այնուհետև դուրս են գրվել։ Գործակալության տվյալներով՝ գնացքից փոքր քանակությամբ վառելիք է արտահոսել, սակայն այն չի հայտնվել մոտակա գետակի մեջ, քանի որ այն կլանվել է գնացքի վագոններից մեկից դուրս թափված ավազով։

Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ գնացքների բախումը քանդել է նաև երկաթուղային կամուրջը և ազդել տեղական էլեկտրահաղորդման գծի վրա, ինչի հետևանքով էլեկտրաէներգիայի անջատումներից տուժել են մոտ մեկ տասնյակ տներ:

Տեսանյութն այստեղ