Ինչ վնասներ է կրել Աղձքը՝ կարկուտից հետո․ մանրամասներ

Արխիվային լուսանկար
Օրեր առաջ ՀՀ ողջ տարածքում տեղացած կարկուտների և անձրևների հետևանքով գրանցված վնասների թիվը ահռելի է։
Մասնավորոպես, Արագածոտնի մարզի Աղձք համայնքում վնասվել է գրեթե ողջ բերքը, այս մասին են հայտնում տեղի բնակիչները։
«Ծիրանի ծառին ցոգոլ չի մնացել, գիլասի ծառի վրա ինչ մնացել ա, ուտել չի լինի, էլ չասեմ մնացածի մասին»,- Mediahub-ի հետ զրույցում մտահոգված ասում է համայնքի բնակիչներից մեկը։
Աղձք համայնքի ղեկավար Արթուր Ավետիսյանն է մեզ հետ զրույցում նշեց․ «Հիմա հաշվարկներ են անում, հասկանանք ինչ ենք անում»։
Վաղը համայքնի կողմից ձևավորված աշխատանքային խումբը համայքնում վնասի գնահատում կիրականացնի, որից հետո պարզ կլինի, թե ի՞նչ վնաս է կրել համայնքը։
Հարցին՝ հակակարկտային կայաները գործե՞լ են, թե՞ ոչ, Ավետիսյանը պատասխանեց՝ ինքն այդ պահին համայնքում չի եղել, բայց քաղաքացիների խոսքով՝ կայանն այդ օրը չի գործել։ Հաջորդ օրը՝ կարկուտի ժամանակ, արդեն գործել է։
Էմմա Մարտիրոսյան