Facebook-ն է քննարկում. Ապրիլյանին մասնակցեց քաջաբար, եկավ տուն, դարձավ խոհարար, աշխատեց մինչև արյունալի պատերազմի սկսվելը

Facebook-ն է քննարկում. Ապրիլյանին մասնակցեց քաջաբար, եկավ տուն, դարձավ խոհարար, աշխատեց մինչև արյունալի պատերազմի սկսվելը

Ֆեյսբուքյան օգտատեր Գեղամ Նազարյանն իր էջում գրառում է կատարել․

«Ապրիլյանին մասնակցեց քաջաբար, եկավ տուն, դարձավ խոհարար, աշխատեց մինչեւ սկսվեց արյունալի պատերազմը։

Բերքանուշցի Հուսո Հովակիմյանը կամավոր մեկնեց հենց սեպտեմբերի 21 ին, իսկ հոկտեմբերի 21 ին զոհվեց Հադրութի շրջանում, երբ փորձում էր դուրս բերել վիրավոր ընկերներին։

Հուսոյի քրոջ յոթնամյա դուստրը` Արփին դեռ կարծում է, որ քեռին կռվում է ու ցանկանում է միանալ իրեն, որ շուտ ավարտվի պատերազմը։

Արփին չի սխալվում, Հուսոն ու մյուս տղերքը Երկնքի զորքերում են կռվում եմր արժանապատվության եւ հավատի համար։

Ոչ մի վայրկյան չմոռանաք, թե ինչու զոհվեց Հուսոն եւ ինչի համար։ Երբեք»։