Ես Արարատ Միրզոյանին չեմ ճանաչում, բայց ինքը շարքային կատարող է ու շատ բաներից կարող է տեղյակ չլինել. նախկին դեսպան

Հայաստանի Հանրապետության մի խումբ պաշտոնաթող դիվանագետներ միավորվել են մեկ գաղափարի շուրջ և ստեղծել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։ Այսօր այդ ՀԿ-ի անդամների, որոնցից են նախկին արտգործնախարար Արա Այվազյանը, ԱԳՆ աշխատակազմի նախկին քարտուղար Վահագն Մելիքյանն ու տարբեր նախկին դեսպաններ, ասուլիս էին հրավիրել, որ ասեին՝ ինչ լուծումներ են իրենք տեսնում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար և որոնք են լինելու այդ լուծումների կյանքի կոչման ուղղությամբ տարվող աշխատանքները։

ՀԿ-ի խորհրդի կազմում է նաև Իտալիայում ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Կարապետյանը, որը 2013 թվականին անհամաձայնություն ունենալով նախորդ իշխանությունների և, մասնավորապես, այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության հետ, հրաժարական տվեց և հեռացավ։ Եւ միայն 2018-ից հետո ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանի հրավերով մի կարճ ժամանակով վերադարձավ նորից համակարգ՝ որպես նախարարի խորհրդական, սակայն այս իշխանությունների վարած քաղաքականության հետ ևս ունենալով անհամաձայնություն, մեկ տարի անց հեռացավ համակարգից, քանի որ կարծում էր՝ առկա խնդիրները եղել ու մնում են համակարգային, և անձնավորված չեն։

Mediahub-ը զրուցել է նախկին դեսպանի հետ իրենց ստեղծած ՀԿ-ի նպատակների և այս իշխանությունների վարած քաղաքականության շուրջ։

Մանրամասները՝ տեսանյութում

Վահե Մակարյան