Նիժնի Նովգորոդ–Երևան չվերթը հետաձգվել է գրեթե 9 ժամով․ ո՞րն է պատճառը

Նիժնի Նովգորոդ–Երևան չվերթը հետաձգվել է գրեթե 9 ժամով․ ո՞րն է պատճառը

Նիժնի Նովգորոդ–Երևան չվերթը տեխնիկական պատճառով հետաձգվել է գրեթե 9 ժամով, հայտնում է Վոլգայի տրանսպորտային դատախազությունը։

 

Մոսկվայի ժամանակով ժամը 10:50-ից 19:30 տեղափոխված մեկնման ուշացման պատճառը, ըստ նախնական տեղեկությունների, տեխնիկական խնդիրներն են եղել։ Օդանավում պետք է բարձրանար 81 ուղեւոր։ Սպասման ընթացքում ավիաընկերությունը խոստացել է ճանապարհորդներին տրամադրել բոլոր անհրաժեշտ ծառայությունները, որոնք պահանջվում են դաշնային ավիացիոն կանոնակարգերով, ներառյալ հյուրանոցներում տեղավորումը:
 
Նիժնի Նովգորոդի տրանսպորտային դատախազի օգնականն արդեն ժամանել է Ստրիգինո օդանավակայան՝ վերահսկելու ուղևորների իրավունքների պահպանումը։ Օդանավակայանում գործարկվել է նաև շարժական ընդունման կենտրոն, ուր կարող են գնալ ցանկացած ոք, ով տուժել է թռիչքի ուշացումից։