Նիժնի Նովգորոդի մարզում երկու մեքենաների բախման հետևանքով երեք մարդ է մահացել

Նիժնի Նովգորոդի մարզում արտասահմանյան երկու ավտոմեքենաների բախման հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս երկուսը վիրավորվել են, հայտնում է մարզային ճանապարհային ոստիկանությունը։ Վթարը տեղի է ունեցել հինգշաբթի կեսօրին Ռաբոտկի-Պորեցկոե ավտոճանապարհի 31-րդ կիլոմետրում՝ Բոլշեմուրաշկինսկի շրջանում։
«Նախնական տեղեկություններով՝ Mazda մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկության համար նախատեսված գոտի, ինչի հետևանքով բախվել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի. Ford-ի վարորդը և երկու ուղևորները տեղում մահացել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։