Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կան տուժածներ

Blog Image

Դեկտեմբերի 25-ին, ժամը 14:18-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Գարգառ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Թ․, ծնված 1934 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 10 մ սահել և բախվել մոտակա չբնակեցված տնակին։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել վարորդին, ուղևորին (Լ․ Ա․, ծնված 1937 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Ստեփանավանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։վ

Send