Համաշխարհային տնտեսությունը թեւակոխել է լուրջ, հիմնարար փոփոխությունների դարաշրջան. Պուտին (տեսանյութ)

Համաշխարհային տնտեսությունը թեւակոխել է լուրջ, հիմնարար փոփոխությունների դարաշրջան. Պուտին (տեսանյութ)

Համաշխարհային տնտեսությունը թեւակոխել է լուրջ, հիմնարար փոփոխությունների դարաշրջան։ Բազմաբևեռ աշխարհ է ձևավորվում պետությունների և ընկերությունների միջև աճի, ներդրումների և ֆինանսական կապերի նոր կենտրոններով: Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի տնտեսությունն արձագանքում է այս մարտահրավերներին ու նույնպես դինամիկ կերպով փոխվում է՝ ձեռք բերելով ավելի մեծ ուժ ու կայունություն։

«Սա ահռելի չափով մեր աշխատողների, ինժեներների, կառավարիչների և, իհարկե, ձեռնարկատերերի վաստակն է, ովքեր ավելացնում են ներդրումները իրենց ընկերությունների, ձեռնարկատիրությունների, քաղաքների և մարզերի զարգացման համար»,- ընդգծել է Պուտինը։

Տեսանյութն այստեղ