Վահան Կոստանյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Բուրկինա Ֆասոյի հարաբերությունները կամրապնդվեն

Վահան Կոստանյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Բուրկինա Ֆասոյի հարաբերությունները կամրապնդվեն

ԱԳՆ-ից հաղորդագրություն են տարածել․

«Ապրիլի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուրկինա Ֆասոյի նորանշանակ դեսպան Արիստիդ Տապսոբային՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ (նստավայրը՝ Մոսկվա)։

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դեսպան Տապսոբան կգործադրի բոլոր ջանքերը Հայաստանի և Բուրկինա Ֆասոյի միջև հարաբերությունների ամրապնդման և երկկողմ օրակարգի ընդլայնման ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարներին»: