Վթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի

Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում փետրվարի 8/9-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 8-ին ժամը 19:30-ից մինչև փետրվարի 9-ը 01:00-ն կդադարեցվի Արաբկիր 21, 25, 37 փողոցների ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 9-ին ժամը 11:15-14:00-ն կդադարեցվի ք.Վանաձոր Վ. Սարոյան, Պ.Սեվակ, Աղայան, Ուսանողական, Ավ.Իսահակյան փող. և 1, 2, 3 նրբ., Շինարարների փող. և 1փակ. ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: