Մարդուն ձեռք ա տալիս մի օր գա հասնի, մեքենան մաքսազերծի, համարանիշը փակցնի, գնա իր տուն․ Բադասյան

Մարդուն ձեռք ա տալիս մի օր գա  հասնի, մեքենան մաքսազերծի, համարանիշը փակցնի, գնա հասնի իր տուն։ Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Եթե այնպես եղավ, որ հսկայական հոսք սկսվեց նորից, ինչպես անցած տարի, ապա կարող ա, օրինակ, հինգ օրվա դեպքում գա լցվի էլի խնդիր առաջանա։ Ավելի լավ ա երեք օր անվճար լինի»,- ասաց Բադասյանը` անդրադառնալով այն խնդրին, որ մեքենաները օրերով մնում են տարածքում, կուտակումներ են լինում:

Նա առաջարկեց օրերի քանակ որոշել, թե քանի օր կարող է մեքենան այդ տարածքում անվճար մնալ, օրինակ՝ 3-4 օր, որից հետո դրույքաչափ կկիրառվի:

Մանրամասները՝ տեսանյութում