Չինաստանը դրական է գնահատել «առաջընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում»

Չինաստանը դրական է գնահատել «առաջընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում»

Պեկինը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունների հետագա վերացմանը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը՝ խոսելով Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության համաձայնագրին։

«Չինաստանն անկեղծորեն հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կլուծեն իրենց փոխադարձ հակասությունները և տարաձայնությունները երկխոսության և խորհրդակցությունների միջոցով։ Եվ կնպաստեն տարածաշրջանում կայուն խաղաղության, զարգացման ու բարգավաճման ապահովմանը»,- ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Չինաստանը դրական է գնահատել «առաջընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, որոնք  կարևոր դեր են խաղում Հարավային Կովկասի տարածաշրջանում»։