Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թուրքիան պատրաստ է ցանկացած պահի ռազմական գործողություններ սկսել Սիրիայում․ Քալըն

Blog Image

Թուրքիան լիովին պատրաստ է Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողության անցկացմանը և կարող է այն սկսել ցանկացած պահի. այդ մասին կիրակի Habertürk հեռուստաալիքի եթերում հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։

«Վերջին երեք-չորս տարիների ընթացքում մենք երեք խոշոր գործողություն ենք իրականացրել Սիրիայի հյուսիսում և ոչ մեկից թույլտվություն չենք խնդրել դրանց անցկացման համար։ Մեր նախագահն ասել է, որ ռազմական գործողությունը կարող է սկսվել ցանկացած պահի։ Այն պահին, երբ մենք սպառնալիք ստանանք, գնահատական ​​կտրվի և կարվի անհրաժեշտ ամեն ինչ», - հայտարարել է նա՝ նշելով, որ գործողությունն ուղղված չի լինի Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ։

Քալընի խոսքով՝ Անկարան ներկայումս չի աջակցում Դամասկոսի հետ քաղաքական շփումներին։

Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Սիրիայում նախատեսվող գործողությունների հիմնական նպատակը անվտանգության 30-կիլոմետրանոց գոտու ընդլայնումն է, որը ստեղծվել է 2019 թվականի հոկտեմբերին «Խաղաղության աղբյուր» գործողությունից հետո:

Send