Դոլարը շարունակում է արժեզրկվել. փոխարժեքն` այսօր

Դոլարը շարունակում է արժեզրկվել. փոխարժեքն` այսօր

ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 391.36 դրամ` փետրվարի 13-ի համեմատ արժեզրկվելով 0.42 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 393 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 397 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 394 դրամ է, վաճառքը՝ 397.50 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 415.22 դրամ (արժևորվել է 1.37 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 426 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 421 դրամ է, վաճառքը՝ 426 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 5.12 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 5.40 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 5.20-5.25 դրամ, վաճառքը` 5.35 դրամ։