Ռենատա Լիտվինովան Եվրոպայում հիվանդանոցում է հայտնվել

Ռենատա Լիտվինովան Եվրոպայում հիվանդանոցում է հայտնվել

Դերասանուհի Ռենատա Լիտվինովան եվրոպական հիվանդանոցներից մեկում արված լուսանկար է հրապարակել։ Աստղն այսօր լուսանկար է տեղադրել իր տելեգրամյան ալիքում․ նա հիվանդասենյակում է, ձեռքին սուրճով լի բաժակ է։

«Այսօր․ Պատուհանից այն կողմ արեւ է»,- լուսանկարը մակագրել է նա։

Բացի այդ՝ աստղը հրապարակել է իր բեմադրության՝ «Հետմահու վերքերի» մի հատված։

Մեկ ամիս առաջ Լիտվինովան մեկնել է Ռուսաստանից նախ Ֆրանսիա, ապա՝ Բելգիա, ուր սովորում է նրա դուստրը։