Եվրաեռյակը վերահաստատել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարք կնքելու պատրաստակամությունը

Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան դեռևս մտադիր են համաձայնագիր կնքել Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ և կոչ անել նրան զերծ մնալ այդ գործընթացը խաթարող քայլերից։ Համապատասխան հայտարարությունը հինգշաբթի տարածել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։
«2022-ի մարտից սեղանին դրված է կենսունակ գործարք, որը Իրանին կվերադարձնի JCPOA-ով նախատեսված իր պարտավորությունների կատարմանը (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր – խմբ․), իսկ Միացյալ Նահանգները կվերադարձնի համաձայնագրի (պայմանների կատարմանը): Մենք ափսոսում ենք, որ Իրանը չօգտվեց այս գործարքի կնքման դիվանագիտական հնարավորությունից և հորդորում ենք նրան դա անել հիմա: Մենք պատրաստ ենք գործարք կնքել»,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարությամբ նաև ափսոսանք են հայտնում Իրանի կողմից «առաջադեմ ցենտրիֆուգների» տեղադրման համար և հայտնում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) «ՀԳՀԾ-ի շրջանակներում թափանցիկության բոլոր միջոցառումները դադարեցնելու իր որոշման մասին»:
«Այդ գործողությունները միայն վատթարացնում են իրավիճակը և բարդացնում մեր ջանքերը՝ վերականգնելու ՀԳՀԾ-ի լիակատար իրականացումը: Դրանք նաև լրացուցիչ կասկածներ են հարուցում՝ հաջող արդյունքի հասնելու Իրանի հանձնառության վերաբերյալ», – ասում են Եվրոտրոյկայի ներկայացուցիչները:
«Մենք կոչ ենք անում Իրանին վերսկսել Հավելյալ արձանագրության կիրառումը և JCPOA-ի հետ կապված բոլոր մոնիտորինգի ու ստուգման միջոցները, դադարեցնել միջուկային էսկալացիան և շտապ կնքել գործարք, որը պատրաստ է վերականգնել համաձայնագիրը, քանի դեռ դա հնարավոր է», – հայտարարությամբ եզրակացրել են երեք երկրները։
Ինչպես ավելի վաղ ասել էր ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, Իրանը ծանուցել է կազմակերպությանը, որ հեռացնում է 27 տեսախցիկ, որոնք վերահսկում են իր գործունեությունը մի քանի միջուկային օբյեկտներում։ Նա հավելել է, որ Իրանում շարունակում է գործել ՄԱԳԱՏԷ-ի 40 տեսախցիկ։
Հունիսի 8-ին ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որը քննադատում է իրանական կողմին երեք չհայտարարված տեղամասերում ուրանի մասնիկների ծագման պարզաբանման բացակայության համար։ Փաստաթղթին կողմ են քվեարկել խորհրդի անդամ 30 երկրներ, դեմ են եղել Ռուսաստանն ու Չինաստանը, ձեռնպահ են մնացել Հնդկաստանը, Լիբիան և Պակիստանը։ Մինչ այս քվեարկությունը Իրանի ԱԳՆ-ն նշել էր, որ նման բանաձևի ընդունումը կխաթարի միջուկային գործարքը վերականգնելու բանակցային գործընթացը, իսկ փաստաթղթի հաստատումից հետո խոստացան տալ վճռական ու համաչափ պատասխան։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հնգյակը և Գերմանիան (5+1 խումբ) 2015 թ․-ին Իրանի հետ ստորագրել են JCPOA՝ իր միջուկային զարգացումների շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար: Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թ․-ին որոշել էր դուրս գալ այս համաձայնագրից։
Ամերիկայի ներկայիս առաջնորդ Ջո Բայդենը բազմիցս ազդարարել է Վաշինգտոնին Թեհրանի միջուկային համաձայնագրի հետ վերադարձնելու պատրաստակամությունը: Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան Վիեննայում անցյալ տարվա ապրիլից բանակցություններ են վարում Իրանի հետ՝ JCPOA-ն իր սկզբնական տեսքով վերականգնելու համար։