Պռոշյան գյուղի ավտոտեխսպասարկման կետում հրդեհի հետևանքով մեքենաներ են այրվել ու ջերմահարվել

Ապրիլի 14-ին, ժամը 21:15-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պռոշյան գյուղի Անդրանիկի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:40-ին, մարվել՝ 22:12-ին: Այրվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան, «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը՝ մասամբ և ջերմահարվել՝ «BMW 520» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը: