Երկար ժամանակով ջուր չի լինելու

Երկար ժամանակով ջուր չի լինելու


 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  դեկտեմբերի  12-ին ժամը 17:00-ից մինչև դեկտեմբերի 13-ը ժամը 17:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Նորավան և Լուկաշին գյուղերի, Մայիսյան գյուղի Սարգսի թաղամասի   ջրամատակարարում, ս.թ.  դեկտեմբերի  13-ին ժամը 07:00-20:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի՝ Կոտայքի, Զ.Անդրանիկի, Վ.Սարգսյան փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: