2024 թվականի այս օրը ավելի լավ է չամուսնանալ․ հավանական է հետագա ամուսնալուծությունը

Եթե ցանկանում եք հաջողակ ամուսնանալ, ապա նախ նայեք լուսնային օրացույցին: Տարբեր մշակույթների մարդիկ բոլոր ժամանակներում հարգել են լուսնային ցիկլերը և ապրել դրանց հետ ներդաշնակ: Համարվում է, որ Արեգակի կամ Լուսնի խավարումը ամուսնության համար ամենաանբարենպաստ ժամանակն է: Որոշ մշակույթներում հղի կանանց արգելվում էր խավարման ժամանակ դուրս գալ տանից, քանի որ կարծում էին, որ դա բացասաբար կանդրադառնա նրա առողջության վրա: Հունական դիցաբանության մեջ արևի խավարումը աստվածների ցասման խորհրդանիշն է:
Ավելի լավ է 2024 թվականին հարսանիք չպլանավորել ապրիլի 8-ին: Ամուսնանացողը կարող է զգալ անկախության անսպասելի կորուստ, և կարող են լինել զայրույթի կատաղի պոռթկումներ:
Ապրիլի 8-ին Խոյում Նորալուսինը ներքին կոնֆլիկտներ կառաջացնի՝ առաջին պլան կգա անկախ լինելու ցանկությունը։ Արեգակի ամբողջական խավարումը Խոյում նույնպես համարվում է ոչ լավագույն սկիզբը ամուսնության համար: Վեներայի և Նեպտունի միացումը մշուշոտ է դարձնում աշխարհի պատկերը. զուգընկերոջը չափից դուրս իդեալականացնելու հավանականությունը մեծ է, ինչը կհանգեցնի ամուսնության ընթացքում կոնֆլիկտների: