Նիկոլն Ադրբեջանին ասում ա՝ «հարձակվի էլի, հարձակվի, գրավի միջանցքը»․ Բագրատյան
Փաշինյանն ամեն օր մի աբսուրդ բան է ասում։ Նման կարծիք է հայտնում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Նրա խոսքով՝ օրինակ, ասում է, թե Ալիևը պնդում է փոխել Անկախության հռչակագիրն ու հանել Արցախի ու Հայաստանի վերամիավորման թեզը։
«Եթե դու դա փոխում ես, ինչո՞ւ ես սահմանադրական հանրաքվե անում։ Կամ, որ Ադրբեջանի հետ խաղաղության ես գնում, ավտոմատ ընդունում ես, չէ՞ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Կուտը գցում ա, ու առանց այդ էլ Ադրբեջանն ագրեսիվ ա, հիմա ոնց որ Նիկոլն Ադրբեջանին ասի՝ «էլ ավելի ագրեսիվ դարձի, ինչի՞ չես հարձակվում, հարձակվի գրավի էլի էդ միջանցքը, ինձ էլ կնշանակես քո ներկայացուցիչը Հայաստանում»»,- նշեց Բագրատյանը։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն ինչ ասում է, սուտ է ասում։
«Տպավորություն է, որ Հայաստանը աշխարհաքաղաքական երկու ընտրություն ունի, երկուսն էլ՝ վատը։ Մի դեպքում Հայաստանն ունի երկու թշնամի՝ Ադրբեջան ու Թուրքիա, իսկ երկրորդում՝ Ադրբեջան, Թուրքիա ու Ռուսաստան»,- նկատեց Բագրատյանը։