Քենդալ Ջեններն ու Բեդ Բանին բաժանվել են

Քենդալ Ջեններն ու Բեդ Բանին բաժանվել են

Քենդալ Ջենները և Բեդ Բանին (Bad Bunny) բաժանվել են։ Տաբլոիդները գրել են, որ զույգը բաժանվել է տասն ամիս ծանոթությունից հետո։

«Քենդալն ու Բեդ Բանին վերջերս իրենց գործերով էին զբաղվում, և ամեն ինչ կամաց-կամաց սկսեց քանդվել նրանց միջև»,- Entertainment Tonight-ին ասել է ինսայդերներից մեկը:

«Նրանք խելահեղ զբաղված գրաֆիկ ունեն և գիտեն, որ դեռ երիտասարդ են և շատ բան պետք է անցնեն նախքան ադապտացվեն միմյանց»,- ասել է աղբյուրը՝ հավելելով, որ «նրանց միջև բացասական վերաբերմունք չկա, և նրանք դեռ լավն են ուզում միմյանց համար»:

Նա նշել է, որ իրենք հենց սկզբից հասկացել են, որ իրենց հարաբերությունները հավերժ չեն լինելու։

Քենդալ Ջեների և Բեդ Բանիի հարաբերությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել փետրվարին։ Այնուհետեւ DeuxMoi պորտալը հայտնել էր, որ մի քանիսը նկատել են զույգին համբուրվելիս։