Այս ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն Տիգրան Ավինյանն էր, իսկ Նիկոլի թեկնածուն՝ Հայկոն. Վարդան Ղուկասյան

Այս ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն Տիգրան Ավինյանն էր, իսկ Նիկոլի թեկնածուն՝ Հայկոն. Վարդան Ղուկասյան

«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը Տելեգրամի իր ալիքում գրել է.

«ՔՊ-ն կհայտարարի, որ չունենալով մեծամասնություն՝ չի առաջադրի քաղաքապետի թեկնածու, ու իր ֆրակցիայի ավագանու անդամները քվեարկությանը կմասնակցեն և կքվեարկեն իրենց ցանկացած թեկնածուի օգտին, և ՔՊ-ի թեթև ձեռքով Հայկոն կդառնա քաղաքապետ` Երևանը կունենա «ընդդիմադիր», բայց բոլոր իմաստներով Նիկոլին սպասարկող քաղաքապետ՝ առանց քաղաքական ամբիցիաների և քաղաքական թիմի:

Այլ կերպ ասած, Հայկոն Նիկոլի մոտ քաղաքապետ կաշխատի, որի արդյունքում քաղաքապետ աշխատած տարիներին ձեռք բերված տասնյակ չեխական անշարժ գույքերը կբազմապատկվեն, իսկ Նիկոլը մի կրակոցով երկու հարց կլուծի:

1. Հայաստանը Արևմուտքի աչքերին կերևա մեգա ժողովրդավարական երկիր որտեղ մայրաքաղաքի քաղաքապետը կլինի «ընդիմադիր»:

2. Ավինյանը, ով ՔՊ-ում Նիկոլի թիվ 1 մրցակիցն էր, կնվաստացվի ու կդառնա «ռագատկի քար»՝ հենց ՔՊ-ական բլոգերների, լրագրողների ու ակտիվի կողմից:

Այս ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն Տիգրան Ավինյանն էր, իսկ Նիկոլի թեկնածուն՝ Հայկոն:

Էս «ռասկլադով» Նիկոլը նորից բոլորին կհաղթի»։