Երեք տարեկան երեխան բենզալցակայանում մեքենա վարելիս վրաերթի է ենթարկել երկու տարեկան աղջկա

Կալիֆոռնիայում փոքրիկ տղան նստել է հոր բեռնատարի ղեկին և բենզալցակայանում հարվածել երկու տարեկան աղջկան, հայտնում է NBC-ն։ Միջադեպը տեղի է ունեցել Վուդլենդ քաղաքի բենզալցակայանում, տղամարդը երեք տարեկան որդու հետ լիցքավորել է բեռնատարը։
Տղան ծանր բեռնատարի հետևի նստարանից, օգտվելով հոր բացակայությունից, բարձրացել է ղեկին, հասել գազի ոտնակին և քշել։ Երկու տարեկան աղջիկն ընկել է մեքենայի անիվների տակ, ծնողները նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել տուժածին։ Նահանգի ոստիկանությունը հետաքննում է միջադեպը, իսկ տղայի հորը մեղադրանք չի առաջադրվել։