Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Անահիտ Ավանեսյանի կապրիզի տակ

MediaHub-ի տեղեկությունը հաստատվեց. Նիկոլ Փաշինյանի որոշմամբ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Երվանդ Էլիբեկյանն ազատվել է պաշտոնից:
Ավելի վաղ գրել էինք, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը իր ձախողումների համար «մեղավորներ նշանակելու» գործում պարտադրել է ազատման դիմում գրել տեղակալ Արմեն Նազարյանին և ԾԻԳ տնօրեն Երվանդ Էլիբեկյանին։ Նրանք մեղավոր են նշանակվել Մարտունու ԲԿ շենքի շուրջ բարձրացված աղմուկի համար։