Պրահայում կհանդիպե՞ն Փաշինյանն ու Էրդողանը

Պրահայում կհանդիպե՞ն Փաշինյանն ու Էրդողանը

Հոկտեմբերի 6-7-ն ընկած ժամանակահատվածում Պրահայում կկայանա ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին մասնակցելու հրավեր ունեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի առաջնորդները։ Կգնա՞ Փաշինյանը Պրահա, հայտնի չէ, նման հաղորդագրություն դեռևս չկա։ Գագաթնաժողովին նրա մասնակցության հարցը կասկածի տակ չէինք դնի, եթե չլիներ նախադեպը, երբ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։

Հիշեցնենք, որ այդ գագաթնաժողովն անցկացվում էր սոպտեմբերի 15-16-ին, և քանի որ Հայաստանի պետական սահմանն այդ օրերին թշնամու թիրախում էր, Փաշինյանը չմեկնեց Ուզբեկստան։ Եվ քաղաքագիտական շրջանակի քննարկումները, որ հենց Ուզբեկստանում է կայանալու Փաշինյան-Էդրողան առաջին հանդիպումը, հօդս ցնդեցին։ 

Իսկ հնարավո՞ր է, որ Փաշինյանն ու Էրդողանը հանդիպեն Պրահայում, հատկապես, որ Թուրքիայի առաջնորդը չի բացառել նման հանդիպման հավանականությունը․ հարցի պատասխանը ՀՀ կառավարությունից դեռևս չեն հնչեցնում։

Միայն նշվում է, որ Փաշինյանի բոլոր այցերի ու հանդիպումների մասին ճիշտ ժամանակին հաղորդագրություն է տարածվում։

ՀՀ ԱԳՆ-ից ևս չեն բացառում Փաշինյան-Էրդողան հանդիպումը, բայց և նշում են, որ դեռևս նման պայմանավորվածություն չկա։

Նարե Գնունի