Պենտագոնի ղեկավարը կնոջ և եղբոր հետ զրուցելիս տեղեկություն է հրապարակել հութիների դեմ հարվածների մասին

Պենտագոնի ղեկավարը կնոջ և եղբոր հետ զրուցելիս տեղեկություն է հրապարակել հութիների դեմ հարվածների մասին

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը մանրամասն տեղեկատվություն է ուղարկել Եմենում հութիների դիրքերին հարվածելու մասին Signal խմբի չատ, որը ներառել է իր կնոջը, եղբորը և փաստաբանին, գրել է «The New York Times»-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Թերթի տվյալներով՝ Հեգսեթի տարածած տեղեկատվությունը ներառում էր F/A-18 ինքնաթիռի թռիչքների ժամանակացույցը, որը հարվածներ է հասցրել հութիներին։

Ինչպես նշել է NYT-ը, սա, ըստ էության, նույն տվյալներն են, որոնք նա կիսվել է մեկ այլ չաթում, որում պատահաբար ավելացվել է «The Atlantic»-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը:

Հրատարակության աղբյուրները հայտնել են, որ չաթը, որը ներառել է Հեգսեթի կնոջը՝ Ջենիֆերին, նրա եղբոր Ֆիլին և անձնական փաստաբան Թիմ Փարլատորին, ստեղծվել է անձամբ պաշտպանության նախարարի կողմից։ Դրանում եղել են ևս մի քանի հոգի իր անձնական և մասնագիտական ​​շրջապատից։ Զրույցը ստեղծվել է նախքան Հեգսեթի նախարարի պաշտոնը ստանձնելը:

Հեգսեթի կինը չի աշխատում Պենտագոնում, բայց հաճախ ուղեկցում է ամուսնուն նրա հանդիպումներին, հիշատակել է «The New York Times»-ը։ Նախարարի եղբայրը և նրա փաստաբանը աշխատում են Պենտագոնում, սակայն «մնում է անհասկանալի, թե ինչու են նրանք պետք իմանային Եմենում հութիների դեմ առաջիկա ռազմական հարվածների մասին»։

ԱՄՆ պաշտպանության նախարարի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Շոն Պարնելը հերքել է «The New York Times»-ի տեղեկությունը։

Համապատասխան հայտարարություն Պարնելը հրապարակել է X սոցիալական ցանցում։ «Signal-ի չատերից որևէ մեկում գաղտնի տեղեկատվություն չի եղել, անկախ նրանից, թե ինչպես են նրանք փորձել շրջանառել պատմությունը», - ասվում է գրառման մեջ: