Վթար՝ Երևանում․ «Երևանի սիթի»-ի դիմաց բախվել են «BMW X6»-ն ու «Nissan»-ը

Վթար՝ Երևանում․ «Երևանի սիթի»-ի դիմաց բախվել են «BMW X6»-ն ու «Nissan»-ը

Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար  է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում, «Երևան սիթի»-ի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 42-ամյա Զավեն Առաքելյանի վարած «BMW X6» մակնիշի և 25-ամյա Տիգրան Ղուրշուդյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։