Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար՝ Կոտայքում, 53-ամյա վարորդը «Nissan»-ով հայտնվել է դաշտում, վիրավnր կա․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ օգոստոսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին Կոտայքի մարզի բնակիչ 53-ամյա Հովհաննես Պ․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ուղևոր, Երևանի բնակիչ 22-ամյա Մարիամ Ա․-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնութան բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
 

Send