Պետդումա է ներկայացվել տնտեսությանն աջակցելու օրինագիծ

Պետդումա է ներկայացվել տնտեսությանն աջակցելու օրինագիծ

Ռուսաստանի կառավարությունը Պետդումա է ներկայացրել օրինագիծ, որը նախատեսում է մի շարք միջոցառումներ՝ ուղղված տնտեսության ու սոցիալական ոլորտի աջակցությանը։ Մասնավորապես, նախատեսվում է մինչև տարեվերջ վերացնել ստուգումները փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև ՏՏ-ընկերությունների համար, ներմուծել պետական գնումների պարզեցված պայմաններ, սահմանել դեղերի արտահանման սահմանափակումներ։

Օրինագիծը նախատեսում է նաև վարկային արձակուրդներ: ՌԴ քաղաքացիներին կարող է թույլատրվել չվճարել վարկը մինչև սեպտեմբերի 30-ը։

Բացի այդ, ՌԴ կառավարությունը կարող է նախատեսել ապահովագրական կենսաթոշակների, կենսաթոշակային գործակցի և կենսաթոշակների ֆիքսված վճարումների լրացուցիչ ինդեքսավորում 2022 թվականին։