Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Ղրիմում գտնվող զորամասին. կան զոհեր և վիրավորներ

Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Ղրիմում գտնվող զորամասին. կան զոհեր և վիրավորներ

Ուկրաինական լրատվամիջոցները, վկայակոչելով տելեգրմայան ալիքները, հայտնում են Ղրիմում գտնվող զորամասի վրա հարվածի մասին։

Ինչպես հաղորդում է RBC-Ukraine-ը, հարվածել են Սիմֆերոպոլի շրջանի Պերեվալնոե գյուղի զորամասին։

Ըստ «Ղրիմի քամի» տելեգրամ ալիքի, այնտեղ տեղակայված է Սևծովյան նավատորմի 126-րդ առանձին գվարդիական առափնյա պաշտպանության բրիգադը։

Տեղացիները հայտնում են, որ հարվածի հետևանքով երեք ռուս զինվոր է զոհվել, բազմաթիվ մարդիկ վիրավորվել են։ Տուժածները տեղափոխվել են Սիմֆերոպոլի հիվանդանոց։ 

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld