Բերման են ենթարկել Վարդան Այվազյանին

Բերման են ենթարկել Վարդան Այվազյանին

Արտաշատի համայնքապետարանում շարունակվում են ձերբակալությունները։ MediaHub-ի տեղեկություններով՝ այսօր իր տնից բերման են ենթարկել համայնքապետի խորհրդական Վարդան Այվազյանին։

Նշենք, որ մեր տեղեկություններով` ստուգումները կապված են ասֆալտապատման և տենդերների հետ։

Դեռ հուլիսի 30-ին էինք հայտնել, որ Արտաշատի համայնքապետարանում կոռուպցիոն սխեմաներով պայմանավորված ձերբակալություններ են տեղի ունեցել։

MediaHub-ի տեղեկությունը Հակակոռուպցիոն կոմիտեից խոստացան ճշտել։

Նարե Գնունի