Չիլիի լողափում 100-ից ավելի սատկած պինգվիններ են հայտնաբերել

Չիլիի լողափում 100-ից ավելի սատկած պինգվիններ են հայտնաբերել

Չիլիի լողափում 100-ից ավելի սատկած պինգվիններ են հայտնաբերել։ Իշխանությունները փորձում են պարզել Արաուկանիա տարածաշրջանում պինգվինների սատկելու պատճառը։ Այս մասին ուրբաթ հայտնել է հարավամերիկյան երկրի ձկնորսության և ակվակուլտուրայի ազգային ծառայությունը (Sernapesca)։

Թռչունների սատկելու մասին իշխանություններին հայտնել է տեղի բնակիչը։ Դեպքի վայր ժամանած մասնագետները Տոլտեն գետի գետաբերանի շրջանում ուսումնասիրել են առափնյա գծի 4 կմ հատվածը։ Մի քանի կենդանիների մարմին ուղարկվել է փորձաքննության։