Ստեփանակերտում հրդեհ է բռնկվել

Ստեփանակերտում հրդեհ է բռնկվել
Ստեփանակերտում հրդեհ է բռնկվել
Ստեփանակերտում հրդեհ է բռնկվել

Մարտի 26-ին ժամը 15:01-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի, Աշոտ Գրաչի 18 հասցեում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են Արցաախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից։

Ահազանգը ստանալուն պես փրկարար ուժերի վարչության, հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենայով մեկնել է դեպքի վայր:

Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակչին (ծնված 1981թ.) պատկանող տունը սնուցող էլեկտրավահանակը՝ հոսանքի կարճ միացման հետևանքով այրվում է:

Հրշեջ-փրկարարները հրդեհը մարել են ձեռքի միջոցներով և վերադարձել մշտական տեղակայման վայր:
Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: