Բագարանի ու Երվանդաշատի դպրոցները չեն քանդվի

Բագարանի ու Երվանդաշատի դպրոցները չեն քանդվի

Ո՛չ Բագարանի, ո՛չ էլ Երվանդաշատի դպրոցները չեն փակվելու։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասացին Բաղրամյանի համայնքապետարանից։

Նշենք, որ այսօր մենք ահազանգ էինք ստացել, թե Բագարանի դպրոցի աշակերտները դպրոց չեն գնում, քանի որ իրենց դպրոցը քանդվելու է, փոխարենը Երվանդաշատում բացվելու է նոր կրթահամալիր, որտեղ սովորելու են թե՛ Բագարանի, թե՛ Երվանդաշատի աշակերտները։ Բագարանի բնակիչներն էլ դեմ են այդ որոշմանը։

«Այսօր հանդիպել ու զրուցել ենք բնակիչների հետ, աշակերտները վաղվանից դպրոց կգնան»,- նշեց Բաղրամյանի համայնքապետի տեղակալ Հովնան Ավետիսյանը։ 

Նա նշեց, որ շինաշխատանքներ չեն իրականացվում Երվանդաշատի դպրոցի տարածքում, այլ ընդամենը տեխնիկա է բերվել, որ սեպտեմբերի 18-ի ավագանու նիստից հետո աշխատանքները սկսվեն։ 

«Բայց հիմա աշխատանքները կանգնած են, չեն իրականացվում»,- նշեց մեր զրուցակիցը։

Նարե Գնունի