Յուրի Շատունովի կինն ու երեխաներն ուղևորվում են Մոսկվա

Յուրի Շատունովի կինն ու երեխաներն ուղևորվում են Մոսկվա

Լեգենդար արտիստ Յուրի Շատունովի մահվան մասին լուրը հուզել է բոլորին՝  ընկերներին, հարազատներին ու երկրպագուներին։ «Երբեք չի բողոքել սրտի ցավից, նա երբեք խնդիր չի ունեցել», - StarHit-ին պատմել է տնօրեն Արկադի Կուդրիշովը։

Նա պատմել է, որ ընկերների հետ է եղել երգիչը, ասել է՝ «կարծես ինչ–որ բան է այրվում կրծքավանդակի շրջանում», և զանգահարել են բժշկի և տեղափոխել հիվանդանոց։

Շտապօգնության մեքենայում նրա սրտի կանգ է գրացվել։ 

Կուդրիշովը պատմել է, որ երգչի կինն ու երեխաները շուտով կլինեն Մոսկվայում, սակայն Շատունովը ինքն էր պլանավորում մեկնել նրանց մոտ։

Հիշեցնենք, որ 48 տարեկան հասակում մահացել է Յուրի Շատունովը։

Ավելի վաղ հրապարակվել էր արտիստի կյանքի վերջին րոպեների կադրերը: