Քենիայում ցուցարարները ներխnւժել են խորհրդարանի շենք․ ծխային ռnւմբեր են պայթեցնում, կրակnցներ են եղել (տեսանյութեր)

Քենիայում ցուցարարները ներխnւժել են խորհրդարանի շենք․ ծխային ռnւմբեր են պայթեցնում, կրակnցներ են եղել (տեսանյութեր)

Քենիայում հարկերի բարձրացման դեմ բողոքի ցույցերը շարունակվում են արդեն մի քանի օր։

Առնվազն երկու մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Իշխանություններն արդեն հայտարարել են, որ կչեղարկեն ոչ պոպուլյար միջոցառումները, այդ թվում՝ հացի գնման 16 տոկոս ԱԱՀ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների 2,5 տոկոս հարկ: Չնայած երկխոսության գնալու կառավարության պատրաստակամությանը, բողոքի ցույցերը շարունակվում են:

Ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք, որտեղ քիչ առաջ տեղի է ունեցել բյուջեի նախագծի քվեարկությունը՝ հաշվի առնելով հարկերի բարձրացումը, դեպքի վայրից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Ցուցարարները ծխային ռումբեր են պայթեցնում Նայրոբիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, որտեղ ընթանում է բյուջեի նախագծի քվեարկությունը, լսվում են կրակոցներ և պայթյուններ։

Տեսանյութերն այստեղ