ՀՀ–ում գազամատակարարումը դադարեցվել է.  «Գազպրոմ Արմենիա» 

ՀՀ–ում գազամատակարարումը դադարեցվել է.  «Գազպրոմ Արմենիա» 

 

Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ են տարվում։ 

Այդ կապակցությամբ ապրիլի 12-ին ժամը 10:00-19:00-ն դադարեցվել է Հայաստանի Հանրապետություն բնական գազի մատակարարումը:

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների` Աբովյանի գազի պահպանման ստորգետնյա կայանի ռեզերվների հաշվին: