Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին

Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց (կցորդիչով բեռնատարների համար անվաշղթաների կիրառմամբ)։

Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» և «Զանգեր» կոչվող հատվածներում, Դիլիջանի ոլորաններում, Ջերմուկ, Սևան, Վարդենիս և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։

Գորիս քաղաքում մառախուղ է։

Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։