Խոնարհվում եմ հերոսածին մայրերի առջև․ Արթուր Վանեցյան

«Հայրենիք»-ում շնորհավորեցին կանանց և աղջիկներին Մարտի 8-ի կապակցությամբ

«Հայրենիք» կուսակցությունում շնորհավորեցին կանանց և աղջիկներին Մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա կապակցությամբ:

Միջոցառմանը «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հատուկ կարևորեց կանանց դերը երկրում կայունության և զարգացման հեռանկարի ապահովման գործում:

«Հայրենիք» կուսակցության նախագահը խոնարհումի և երախտագիտության խոսքեր հղեց Հայաստանի և Արցախի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորում ստացած հերոսների մայրերին։

«Չե՛նք կարող չհիշել այն մայրերին, որոնք մեզ զինվորներ են պարգևել։ Խոնարհվելով մեր հերոսածին մայրերի առջև՝ պետք է շարունակենք ապրել մեր երկրում, պետք է բոլորս կարողանանք ապացուցել, որ ունենալու ենք այն երկիրը, այն հայրենիքը, որի համար մեր տղաները տվել են իրենց կյանքը», - նշել է Արթուր Վանեցյանը: