Նաումբուրգի օրաթերթը անդրադարձել է Արմավիր-Նաումբուրգ գործընկերությանը

Նաումբուրգի օրաթերթը անդրադարձել է Արմավիր-Նաումբուրգ գործընկերությանը

Նաումբուրգի օրաթերթը անդրադարձել է Արմավիր-Նաումբուրգ գործընկերությանը։ Հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից։ 
 

Արմավիր-Նաումբուրգ գործընկերության շրջանակներում Նաումբուրգի քաղաքապետ Արմին Մյուլլերի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 5-ին այլեցեց Արմավիրի մարզ, որտեղ հանդիպումներ ունեցավ մարզպետ Դավիթ Խուդաթյանի և Արմավիրի քաղաքապետ Վարշամ Սարգսյանի հետ։ Կողմերը քննարկումներ ունեցան զբոսաշրջության, գյուղատնտեսության և կրթության ոլորտներում համագործակցության խորացման ուղղությամբ։ Պատվիրակությունն այցելեց նաև Սարդարապատի միջնակարգ դպրոց։
 

Այցը կազմակերպվել էր Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Միխաել Շմիդթի և Լանդթագի պատգամավոր Դանիել Շտուրմի ջանքերով։