Պետք է ամեն ինչ անենք, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը չլճանա․ Փաշինյան

Մեծ է հավանականությունը, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կլճանա․ մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա տեղի չունենա։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանին։

Խանդանյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք վարչապետը բավարար է գնահատում միջազգային կառույցների աջակցությունն այս գործընթացին և կա՞ դիմադրություն։ Փաշինյանը պատասխանեց, որ դիմադրություն չկա։
Մանրամասները՝ տեսանյութում

Լիաննա Թորոսյան