Ովքե՞ր են մոլորակի հինգ ամենահարուստ մարդիկ․ նոր ցանկ

Forbes ամսագիրը թարմացրել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը։
Պերճանքի իրեր արտադրող ֆրանսիական LVMH (LVMH Moet Hennessy Louis Vuitton) ընկերության սեփականատեր Բեռնար Առնոն գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ամենամյա վարկանիշային աղյուսակը: Նրա կարողությունը գնահատվում է 233 միլիարդ դոլար։
Երկրորդ տեղում է Tesla, SpaceX, X ընկերությունների սեփանակատեր Իլոն Մասկը։ Նրա կարողությունը կազում է 195 միլիարդ դոլար:
Երրորդ տեղում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է, որի կարողությունը 194 միլիարդ դոլար է։
Meta-ի սեփականատեր, Facebook-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգի կարողությունը հասել է 177 միլիարդ դոլարի։ Նա չորրորդ տեղում է:
Հինգերորդ տեղը զբաղեցնում է Oracle տեխնոլոգիական ընկերության ղեկավար Լարի Էլիսոնը, որի կարողությունը կազմում է 141 միլիարդ դոլար: