Վաղը ջրցան կտեսնենք Երևանի փողոցներում

Վաղը ջրցան կտեսնենք Երևանի փողոցներում

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ քաղաքապետարանի բոլոր ստորաբաժանումները կմասնակցեն համապետական շաբաթօրյակին։ Հաղորդագրության մեջ տեղեկացվում է՝

Հարգելի՛ քաղաքացիներ,

ապրիլի 30-ին անցկացվող համապետական շաբաթօրյակին ակտիվորեն կներգրավվեն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բոլոր ստորաբաժանումներն ու ենթակայությամբ գործող կազմակերպությունները:

Աշխատանքների պատշաճ կազմակերպման համար քաղաքապետարանի «ԵԱՍՄ», «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից տրամադրվելու է հատուկ տեխնիկա. ինքնաթափ, ջրցան, փոշեկուլ, բեռնատար մեքենաներ և այլ մեքենասարքավորումներ, որոնք կցված կլինեն վարչական շրջանների տարածքային պատասխանատուներին:

Դժվար հասանելի և վտանգավոր գոտիների մաքրումը կապահովվի Երևանի փրկարարական վարչության ՀՓՋ-ների կողմից: ՀՀ պաշտպանության նախարարության Երևանի կայազորի ուժերով էլ կիրականացվի պատմամշակութային վայրերի մաքրումն ու բարեկարգումը:

Անհատ քաղաքացիներն ու կազմակերպությունները շաբաթօրյակին մասնակցելու համար կարող են դիմել վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր:

Շաբաթօրյակի ավարտից հետո հավաքված աղբը ամբողջությամբ կտեղափոխվի Նուբարաշենի աղբավայր: