Խոշոր վթար՝ Վայոց ձորում. իրանական համարանիշերով «Mercedes» բեռնատար է կողաշրջվել

Խոշոր վթար՝ Վայոց ձորում. իրանական համարանիշերով «Mercedes» բեռնատար է կողաշրջվել

Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում իրանական համարանիշերով «Mercedes» մակնիշի բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել են դիզվառելիքի արտահոսքը, տեղում իրականացրել են հերթապահություն:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:  

«Վայք» բժշկական կենտրոնից ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում օգնություն է ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: